Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 12-13.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ակտիվ կենսակերպն այլևս նորաձև չէ՞

Ակտիվ կենսակերպն այլևս նորաձև չէ՞

Դեռևս 18-րդ դարում փիլիսոփաները կարծում էին, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է փոխարինել դեղպատրաստուկներին: Բժիշկները հաստատում են. սպորտով տարվելը սրտի հիվանդությունների, դիաբետի զարգացման, կրծքագեղձի քաղցկեղի դեմ ամենալավ կանխարգելումն է, իսկ դեպրեսիայից դուրս գալու արդյունավետությամբ ֆիթնեսը հավասարվում է ամենալավ հակադեպրեսանտներին:

 

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունների բնագավառում կատարված վերջին հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ օրական 15 րոպե տևողությամբ մարզանքը բավական է, որպեսզի կյանքը երկարացվի 3 տարով և կարգի բերվի կազմվածքը: Չնայած բժիշկների այդպիսի դրական կանխատեսումներին, ավելի ու ավելի քիչ մարդիկ են տարվում սպորտով: Նույնիսկ ԱՄՆ-ում, որտեղ առավոտյան վազքն այնքան սովորական է,  ինչպես օրինակ, առավոտյան ցնցուղը, ֆիզիկապես ակտիվ մարդկանց թիվը գնալով նվազում է. մարդիկ 16%-ով քիչ են ֆուտբոլ խաղում, 12%-ով քիչ` հոկեյ, 48%-ով քիչ` ըմբշամարտով (համեմատած 2000 թվականի հետ):

 

Ամերիկան սպորտային քոլեջի (ACSM) վիճակագրության համաձայն.

 

  • ԱՄՆ-ի մեծահասակ բնակչության մոտ կեսը (56%) տարրական ֆիզիկական վարժություններ չի կատարում:

  • Մարդիկ ամեն օր 8 ժամ նստած են անցկացնում:

  • 36%-ը նախընտրում է հանգստանալ նստած կամ բազմոցին պառկած:

  • Թերապևտների 40%-ը և բժշկական հաստատություններում սովորողների 36%-ն անտեսում են ֆիթնես ակումբներն ու լողավազանները:

  • Բժիշկների մեծ մասը պացիենտներին չեն հանձնարարում ֆիզիկական վարժություններով զբաղվել. մեծահասակ բնակչության 34%-ին  են միայն բժիշկները խորհուրդ տալիս շատ շարժվել:

 

Այնուամենայնիվ, բժիշկներն ահազանգում են. հիպոդինամիան (շարժողական ակտիվության նվազում) կարող է ավելի վտանգավոր լինել, քան ծխելը, ճարպակալումն ու  աթերոսկլերոզը: Ավելին, նոր հետազոտությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում հիպոդինամիան վաղաժամ մահացության գլխավոր պատճառն է:

 

Հարավային Կարոլինայի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Բլերը հիշեցնում է այն 5 գլխավոր պատճառների մասին, որոնցով արժե ամեն օր ֆիթնեսով զբաղվել:

 

Վարժությունները լավացնում են գլխուղեղի գործառույթները

 

Ֆիզիկական վարժությունները բարձրացնում են միտոխոնդրիումի քանակությունը, որը պատասխանատու է էներգիայի արտադրման համար: Սպորտով զբաղվելու դեպքում դրա քանակության ավելացումը, բարձրացնում է դիմացկունությունն ու էներգիան: Փորձերը ցույց են տվել, որ վարժությունները դրականորեն են ազդում նաև հոգեկան աշխարհի վրա, գլխուղեղի բջիջներում միտոխոնդրիումի քանակության ավելացման շնորհիվ:

 

Շարժումն ազատում է սթրեսից

 

Վարժությունների կատարման ժամանակ օրգանիզմն արտադրում է քիմիական նյութեր` էնդորֆիններ: Դրանց ազդեցությունը կարելի է համեմատել անալգետիկների արդյունքի հետ, որոնք նվազեցնում են ցավի ընկալումը: Վարժությունները կարող են նաև սեդատիվ արդյունք ունենալ. հանել սթրեսը, թեթևացնել տագնապի զգացողությունը, դեպրեսիվ մտքերը, բարձրացնել ինքնագնահատականը:

 

Վարժությունները լիցքավորում են էներգիայով

 

Առավոտյան 30 րոպե տևողությամբ ֆիզիկական վարժությունները կարող են փոխել ամբողջ օրը: Ուժն ու դիմացկունությունը, որոնք դրսևորվում են պարապմունքի ընթացքում, օգնում են արագ և թեթևությամբ կատարել ընթացիկ գործերը: Կարծում եք, առավոտյան ֆիթնեսը հոգնածությո՞ւն է հրահրում: Դա միայն առաջին մի քանի օրերի ընթացքում է. երբ«սպորտային առավոտը» սովորություն դառնա, կդադարեք ֆիզիկական հոգնածություն զգալ:

 

Լավացնում է ինքնազգացողությունը

 

80-ամյա ծերունին, եթե առավոտյան զբաղվում է թեթև վարժություններով, ավելի քիչ է հակված անսպասելի մահվան, քան 60-ամյա ալարկոտ մարդը: Չխոսելով նույնիսկ այն մասին, որ 80 տարեկան մարդն ավելի լավ տեսք ունի և իրեն ավելի առույգ ու լավ է զգում, քան 60-ամյա մարդը:

 

Նվազեցնում է հիվանդությունների զարգացման ռիսկը

 

Ֆիզիկական ակտիվությունը  60%-ով նվազեցնում է հաստ աղու քաղցկեղի, 40%-ով Ալցհեյմերի, 27%-ով ինսուլտի, 58%-ով 2-րդ տեսակի շաքարային դիաբետի, 40%-ով հիպերտոնիայի և սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. firstnews.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ